Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, զրուցելով կանանց հետ, բացատրել է, թե ինչու կանայք չեն կարող նախագահել Բելառուսը: Երկրի ղեկավարի համոզմամբ՝ կինը պարզապես անպատրաստ է այդ գերագույն պաշտոնը ստանձնելու համար՝ գրում է Lenta.ru կայքը:
«Ես նկատի ունեմ այն, որ մեր երկրի Սահմանադրությունն այնպիսին է, որ նույնիսկ տղամարդու համար է դժվար կրել այդ բեռը: Իսկ եթե այն դնել կնոջ ուսերին, ապա խեղճը կփլվի: Ես դա նկատի ունեմ, և ոչ թե այն, որ չեմ հարգում կանանց: Եթե կինը չլիներ, ես նախագահ չէի լինի»,- հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: