Միացյալ Նահանգներում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 30 հազար մարդ, մեկօրյա մահացության ցուցանիշը կազմում է ավելի քան 600: ԱՄՆ վիճակագրական տվյալների մասին տեղեկությունները հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանից՝ գրում է РИА Новости-ն:
Համալսարանի տվյալների համաձայն՝ վարակվածների թիվը 29909 է, իսկ մահացածներինը՝ 678:
Մեկ օր առաջ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հետևյալն էր՝ 27762 վարակված և 717 մահացած: