Թրամփի վարչակազմը դիմել է ԱՄՆ արդարադատության ոլորտի ներկայացուցիչներին՝ երկրի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի աղմկահարույց գրքի տպագրությունը դադարեցնելու համար: Սակայն դատարանը մերժել է ԱՄՆ-իիշխանությունների առաջարկը՝ գրում է BBC-ն:
Ջոն Բոլթոնի՝ «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել» հուշագիրքը վաճառքի կհանվի հունիսի 23-ին: Նոր աշխատությունում ԱՄՆ ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդականը նկարագրում է Թրամփին, որի քաղաքական որոշումների կայացումը բխել է երկրի նախագահի պաշտոնում կրկին վերընտրվելու ցանկությունից:
Սպիտան տան ղեկավարը հայտարարել է, որ Բոլթոնի գիրքը հիմնված է ստի ու կեղծ պատմությունների վրա: