Հյուսիսային Կորեայում տպվում են թռուցիկներ, որոնք ուղղված են Հարավային Կորեայի դեմ քարոզչական «պատերազմ» իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Պաշտոնական Փհենյանը հարավկորեական կառավարությանը սպառնացել է «դժվար ժամանակներով»՝ նշելով, որ թռուցիկներն ու քարոզչական նյութերն արդեն տպվում են:
Հիշեցնենք, որ Սեուլի ու Փհենյանի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ հարավկորեական որոշ կազմակերպություններ հրաժարվել էին դադարեցնել քարոզչական ակցիան ընդդեմ հյուսիսային հարևանի: Հյուսիսային Կորեան բազմիցս պահանջել է վերջ դնել թշնամական գործողություններին: