ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ընդդիմադիր ուժերի միջև հուշագիր ստորագրելու հնարավորությանը:
Սիմոնյանն իրենց դիրքորոշումը բնորոշեց մեկ բառով՝ անտարբերություն:
«30 տարի հուշագրեր են ստորագրել, ի դեպ, նույն մարդիկ՝ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը»: Նման գործընթացներ են սկսել, ահավոր անտարբեր ենք վերաբերվում, ավելին ասեմ ՝ այս մասին հարց էս 2 ժամվա ընթացքում նույնիսկ չհնչեց էլ»,- ասաց Սիմոնյանը: