Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 18-ի դրությամբ կայացվել է 3282 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
Հունիսի 18-ի դրությամբ իրականացվել է 30914 ստուգում, որից միայն 745-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: