Ուկրաինայի վարչապետն ասել է, որ երկրում կորոնավիրուսի վարակի տարածման նոր ալիք է սկսվել: Ըստ նրա՝ Ուկրաինայի երկու շրջաններում հիվանդանոցներն այժմ լիքն են ավելի քան 50%-ով:
«Իրականում այսօր մենք ունենք կորոնավիրուսի հերթական՝ առաջին կամ երկրորդ ալիքի,- ինչպես ուզում եք դա կոչեք,- սկիզբը»,- ասել է Շմիգալը:
Նա նշել է, որ միակ փրկությունն այս իրավիճակում կարանտինային միջոցառումներին հետևելն է: Ուկրաինայի վարչապետի խոսքով՝ երկրում վարակվածության բացասական դինամիկան հենց այդ միջոցառումներին չհետևելու հետևանք է: