Հունիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի բենզալցակայանում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել էր Մարտունի քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: