58 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Չուվաշիայի նախկին ղեկավար Միխայիլ Իգնատևը: Մայիսին նա դատական հայց էր ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ վիճարկելով իր պաշտոնանկության մասին որոշումը:
Դրանից կարճ ժամանակ անց Իգնատևը երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել էր Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց:
Իգնատևը Չուվաշիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2010-ի օգոստոսից: 2020-ի հունվարին նրա հետ տեղի ունեցավ երկու սկանդալային միջադեպ: Նախ, Իգնատիևը բացասական է արտահայտվել այն լրագրողների և բլոգերների մասին, որոնք գալիս են Ռուսաստանի տարբեր մարզերից, լավ տեղավորվում են հանրապետությունում և, նրա խոսքով, սկսում գրել «ինչի և ում մասին ուզում են»: Հաջորդ ճակատագրական միջադեպը կապված է հրշեջներին նոր սարքավորումներ հանձնելու հետ: Նախագահը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին ստիպել էր վեր ցատկել նոր հրշեջ մեքենայի բանալիները վերցնելու համար:
Իգնատևի բացատրություններն ու հետագա ներողությունները չեն դադարեցրել բացասական ռեպորտաժների ալիքը: Չուվաշիայի նախագահին նախ հեռացրին «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հրապարակվեց նախագահի պաշտոնից նրա հրաժարականի որոշումը: