Հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ տեսակապի ձևաչափով:
Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Ազիզբեկ Մադմարովը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման հեռանկարները՝ ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ծրագրած նիստի կազմակերպման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: