ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական պարտքի ամսական տեղեկագիրը: Ըստ այդմ՝ մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմում է 7 մլրդ 433.3 մլն դոլար. մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն ավելացել է 27.3 մլն դոլարով:
Պետական պարտքից 5 մլրդ 220.8 մլն դոլարն արտաքին պարտքն է. այն մեկ ամսում ավելացել է 12.5 մլն դոլարով, իսկ երկրի ներքին պարքը 1 մլրդ 716.3 մլն դոլար է, մեկ ամսում ավելացել է 13 մլն-ով: