Կրթության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մշտադիտարկումներ և կրկնայցեր են իրականացրել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք մանկապարտեզներում:
Ուշադրության կենտրոնում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը: Այն է՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը, ինչպես նաև մի շարք այլ կետեր:
Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են: Խախտումների մասին տեղեկատվությունը տրամադրվում է պարետատուն: