Շվեդական իշխանությունների հույսերը, որ բնակչությունը կկարողանա զանգվածաբար զարգացնել իմունիտետ կորոնավիրուսի դեմ, չիրականացան: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ բնակչության միայն 6.1 տոկոսի մոտ է ձևավորվել հակամարմիններ: Դա զգալիորեն ցածր է այն մակարդակից, որը համարվում է բավարար՝ հավաքական իմունիտետի հասնելու համար:
Ապրիլի վերջին Շվեդիայի առողջապահության նախարարությունը ակնկալում էր, որ մինչև մայիսի 1-ը Ստոկհոլմի բնակիչների 25%-ը կունենա հավաքական իմունիտետ, մինչդեռ թեստերը ցույց են տվել, որ Շվեդիայում հակամարմիններ ունի բնակչության ընդհամենը 10,8%-ը:
Վիրուսի համավարակի ժամանակ Շվեդիայի իշխանությունները հրաժարվեցին խիստ կարանտինային միջոցառումներից, որպեսզի չվնասեն երկրի տնտեսությանը, բայց, ըստ որոշ կանխատեսումների, տնտեսական արդյունքը կարող է լինել նույնը, ինչ այլ երկրներում:
Շվեդիան հույս ուներ, որ քաղաքացիների մեջ կզարգանա հավաքական իմունիտետ/ անձեռնմխելիությունը: Կառավարությունը չփակեց սրճարանները, ռեստորանները և խանութները, չկանգնեցրեց արտադրությունն ու չհետաձգեց դասերը դպրոցներում: Արդյունքում, երկրում վարակի տարածումը զգալիորեն բարձր էր, քան հարևան պետություններում: Ամենաբարձրն էր նաև մահացությունը: Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների՝ Շվեդիայում գրանցվել է 56 հազարից ավելի հիվանդ և 5 հազար զոհ, մինչդեռ Դանիայում 12.450 հիվանդ է և 600 զոհ, Նորվեգիայում՝ 8,708 հիվանդ և 244 զոհ, իսկ Ֆինլանդիայում ՝ 7119 վարակված, 326 մահվան դեպք:
Հարցումների համաձայն՝ Շվեդիայի կառավարության ընտրած ռազմավարությանն աջակցում է երկրի քաղաքացիների 45%-ը, այնինչ երկու ամիս առաջ նրանք գրեթե 2/3-ն էին: