Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ավարտեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության քննությունը:
Դուրս գալով դատարանի շենքից՝ Գ. Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե ինքն է երկրի այս վիճակի՝ համաճարակի տարածման, աղքատության, տնտեսական անկման պատճառը, եթե մեղավոր է, ապա պատրաստ է այդ պատիժը կրել: Սակայն իր համար այս ամենը զարմանալի է:
«Պատմության մեջ չկա՝ այս հոդվածով՝ ընտրակաշառքով, մարդ կալանավորեն»,- ասաց Ծառուկյանը:
Անդրադառնալով հարցին, թե նախկինում էլ, երբ իր մտերիմներին առնչվող քրգործեր կային, ինչո՞ւ այդ ժամանակ դրանք քաղաքական հետապնդում չէր որակում, ասաց. «Կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու: Միշտ մտածել եմ, որ քննությունը կկատարվի, բայց այսօր ես ձեզ նորից եմ ասում՝ ինչ-որ ասեցի՝ իմ ասածներին տեր եմ»: