ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնից հաղորդում են, որ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած չորս անձանց ինքնությունը:
Քննությամբ պարզվել է, որ 2020 թ. փետրվարի 21-ին Քեռու փողոցի շենքերից մեկի բակում Երևան քաղաքի 23-ամյա բնակիչն իր երեք ընկերների հետ, խուլիգանական մղումներով` իրենց անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, խմբի կազմում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, առանց որևէ պատճառի հայհոյել են նույն տարածքում գտնվող վարսավիրանոցներից մեկի աշխատակցին և նրա եղբորը, որից հետո երիտասարդները, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, և դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: