Հունիսի 19-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամի» (International Solidarity Fund) աջակցությունը Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը Լեհաստանի անունից փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: