Այսօր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում ընդունել ենք Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Դեսպանի հետ քննարկեկ ենք պառլամենտական համագործակցության ձևաչափերը, այդ թվում՝ ԵԽԽՎ շրջանակում մեր համագործակցության, կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների և այլ հարցերի վերաբերյալ»,- գրել է Մարուքյանը։