Եվրոպական հանձնաժողովը Շենգենյան գոտու անդամ պետություններին և Ասոցացված երկրներին առաջարկել է մինչև հունիսի 15-ը հանել իրենց ներքին սահմանային հսկողությունը և դեպի ԵՄ ոչ էական ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումները երկարաձգել մինչև հունիսի վերջ, տեղեկացնում է ԵՄ գրասենյակի հաղորդագրությունը։ Իր առաջարկություններում Հանձնաժողովը սահմանել է նաև հունիսի 30-ից հետո սահմանափակումներն աստիճանաբար հանելու մոտեցում:
Հաշվի առնելով հանգամանքը, որ առանձին երրորդ երկրներում առողջապահական վիճակը շարունակում է խիստ անհանգստացնող մնալ, Հանձնաժողովն այս փուլում խորհուրդ չի տալիս ամբողջությամբ հանել ուղևորությունների նկատմամբ գործող սահմանափակումները:
Սահմանափակումները պետք է հանվեն անդամ պետությունների կողմից ընտրված երկրների համար՝ հիմնվելով մի շարք սկզբունքների և օբյեկտիվ չափանիշների վրա, այդ թվում՝ առողջապահական իրավիճակը, ուղևորության ընթացքում վարակի տարածումը կանխարգելող միջոցներ ձեռնարկելու ունակությունը, ռեսպիրատորային նկատառումները և COVID-19 համավարակի վերաբերյալ համապատասխան աղբյուրներից ստացված տվյալները: