Վերջին երեք ամիսների ընթացքում ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը ներգրավված էր առողջապահության թվայնացմանն ուղղված ծրագրում, տեղեկացնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։
Նպատակն էր մշակել այնպիսի հավելված, որը հիվանդների մասին խելացի բժշկական սարքերում պահպանվող տեղեկությունները կկապի Հայաստանում առողջապահական ծառայություններ մատուցողների կողմից օգտագործվող միասնական տվյալների շտեմարանի հետ:
Նախագծի մասնակիցների մեծ մասի համար առողջապահության թվայնացումը միանգամայն նոր հարթություն էր: Բայց թիմային աշխատանքի և նախագծի դասընթացավարների (ֆասիլիտատորների) հասանելիության շնորհիվ նրանք կարողացան մշակել մի շարք հետաքրքիր հավելվածներ, որոնք կարող են օգտագործվել առողջապահության ոլորտի մասնագետների աշխատանքը հեշտացնելու համար: