Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է կնքել Կիպրոսը ներկայացնող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը:
Ղազարյանի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ 32-ամյա հայ ֆուտբոլիստն «ԱԵԼ Լիմասոլ» էր տեղափոխվել 2019 թվականին` պորտուգալական «Շավիշից»: