ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Գուրգեն Դալլաքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում: