Հունիսի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 59-ը Շիրակի մարզի բնակիչ է, տեղեկացնում են մարզպետարանից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից առ այսօր դուրս է գրվել Շիրակի մարզի 225 բնակիչ։
Այս պահին մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի, նրանցից 216-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացնում է առողջության առաջնային օղակը։
33 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնում իրականացվել է 3398 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2044 նմուշառման հետազոտություն։
Այս քարտեզում ներկայացված են Շիրակի մարզի այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ։