Հունիսի 19-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, ևս 48 մարդ առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան տղամարդ և ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ, Լիճք, Գետիկ, Երանոս և Արտանիշ համայնքներում»,- գրել է մարզպետը: