Թագավորական ընտանիքից բաժանված Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, կվերադառնան Մեծ Բրիտանիա: Ամուսինները բազում մարտահրավերների են բախվել Ամերիկայում: Ենթադրվում է, որ ֆինանսական ծանր վիճակին ավելացել են նաև հոգեբանական խնդիրներ:
Նշվում է, որ զույգի ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մարքլը չի կարողանում աշխատանք գտնել կինոյի ոլորտում, քանի որ արտադրությունը կանգ է առել: Արքայազն Հարրին էլ չգիտի, թե ինչով զբաղվի օտար երկրում:
Զույգը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, ստիպված է մեծ գումարներ ծախսել անվտանգության ծառայության և առանձնատան համար:
Բազմաթիվ դժվարությունների պատճառով Հարրիի մոտ, իբր, հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ըստ տեղեկությունների՝ արքայազն Չարլզը ֆինանսապես օգնում է որդուն և նրա կնոջը:
Հարրին և Մեգանը որոշել են մի քանի ամիս անցկացնել Մեծ Բրիտանիայում, մինչև կլուծվեն ֆինանսական խնդիրները: