Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:
1lurer.am-ի հետ զրույցում կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Արմեն Աշոտյանը հրավիրվել է հարցաքննության վկայի դատավարական կարգավիճակով»,- ասաց Եգանյանը:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 31-ին ՔԿ-ն տեղեկացրել էր ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու առթիվ հարուցված քրեական գործի մասին: