Ավստրիայի նախկին կանցլեր Բրիջիթ Բիրլյայնը զրկվել է վարորդական իրավունքից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Քաղաքական գործիչը Վիեննայում ընկերների հետ ռեստորանում ժամանակ անցկացնելուց հետո հարբած վիճակում մեքենա է վարել և գրավել ոստիկանության ուշադրությունը: Նախկին կանցլերն ընդունել է իր մեղքը և ներողություն խնդրել՝ ընդունելով, որ իր կարգավիճակն ունեցող անձի համար նման պահվածքն անընդունելի է:
Բրիջիթ Բիրլյայնը Ավստրիայի կանցլեր է նշանակվել 2019 թվականին՝ դառնալով այդ երկրի պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում: Նշանակումից առաջ նա եղել է Ավստրիայի սահմանադրական դատարանի նախագահ: 2020 թվականի հունվարին Բիրլյայնին փոխարինեց կանցլեր Սեբաստիան Կուրցը: