ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
«Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը,- գրել է խորհրդարանի փոխխոսնակը:-
Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում»: