ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կառուցվելու է այնքան ճանապարհ, որքան Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիների ընթացքում:
վԱչքս ընկավ մի հոլովակ, որտեղ հպարտ-հպարտ նշում են, որ Քոչարյանի իշխանության 10 տարիներին Հայաստանում կառուցվել է կամ վերանորոգվել ոչ ավել ոչ պակաս՝ 570 կմ ճանապարհ։
Մի կողմ թողենք դրա հավաստիությունը և փաստենք, որ Քոչարյանի իշխանության 10 տարում կառուցվել կամ վերանորոգվել է այնքան ճանապարհ, որքան կառուցվելու է միայն այս տարի Հայաստանում։ Ու այսքանը արվում է կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում։ Իրավամբ՝ դա կորցված տասնամյակ էր։
ՀԳ. Քոչարյանի 10-ամյակի 570 կմ-ի մեծ մասը Լինսի հիմնադրամի փողերով է արվել»,- գրել է Պապոյանը։