Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Sputnik-georgia.ru կայքը՝ հղում կատարելով StopCov.ge պաշտնական կայքին:
Ընդհանուր առմամբ, հարևան երկրում արձանագրվել է 893 վարակված: Ապաքինվածների թիվը հասնում է 731-ի: Կարանտինային ռեժիմում է գտնվում 2710 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 267 հիվանդ:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: