Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:
Դատավոր Արսեն Նիկողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ հունիսի 18-ին՝ ժամը 17:30-ին։
Հիշեցնենք, մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը: Ու հիմա Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանում վիճարկում են այդ որոշումը: