Վերաքննիչ քրեական դատարանում այսօր վերսկսվեց «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Հիշեցնենք, մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը: