Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվեն 3 փողոց, 1 նրբանցք՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 450 հազար դրամ, որի
60 տոկոսը կամ 62 միլիոն 70 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը,
40 տոկոսը կամ 41 միլիոն 380 հազար դրամ՝ Ծովագյուղի համայնքապետարանը:
Այս ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն թիվ 14, 16, 24 փողոցները և 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքը:
Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կկառուցվեն մայթեր և 450 գծամետր երկարությամբ հեղեղատար: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։