Աֆրիկյան երկրները կլինեն առաջինը, որոնք կստանան կորոնավիրուսի բուժման համար Չինաստանում մշակված պատվաստանյութը, երբ սկսվի դրա կիրառումը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը՝ գրում է РИА Новости-ն:
«Մենք խոստանում ենք՝ երբ ավարտվեն կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի հետազոտություններն ու մշակումը, և սկսվի դրա կիրառումը, ապա աֆրիկյան երկրները առաջիններից են լինելու, որ կստանան պատվաստանյութը»,- հայտնել է Չինաստանի նախագահը:
Ավելի վաղ, Չինաստանի ղեկավարը խոստացել էր, որ մշակումից ու օգտագործումը սկսելուց հետո չինական պատվաստանյութը հասանելի կլինի ամբողջ աշխարհին: