Ռուսաստանի Դաշնությունում մահացել է կորոնավիրուսով վարակված 489 բուժաշխատող: Այս մասին տեղեկություններ են հաղորդում երկրի առողջապահության համակարգի պաշտոնական ներկայացուցչությունից՝ գրում է Lenta.ru կայքը:
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է վարակի 7790 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում վարակվածների թիվը կազմում է 561091, ապաքինվել է 313963 հիվանդ:
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում մահացել է 182 հիվանդ, մինչդեռ՝ մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է 7660: