Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է նրա պաշտոնական կայքը՝ գրում է Lenta.ru-ն:
Երկրի նախկին ղեկավարն ինքնամեկուսացել է: Անհանգստանալու առիթ չկա: Քաղաքական գործիչը շարունակում է հեռավար աշխատել:
Հունիսի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաև Ղազախստանի առողջապահության նախարարը: Այժմ նա հոսպիտալացված է: