2021-2022-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ են ընտրվել Իռլանդիան, Նորվեգիան, Հնդկաստանը և Մեքսիկան:
Միջազգային կառույցում ժամանակավոր ընտրված երկրներն իրենց աշխատանքը կսկսեն 2021-ի հունվարի 1-ից:
15 անդամ երկրից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ունի 5 մշտական անդամ՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս 10 անդամները ՄԱԿ-ի աշխարհագրական 5 խմբերից ընտրվում են 2 տարով: Ամեն տարի 5 ժամանակավոր անդամ երկրները թարմացվում են:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ Գլխավոր ասամբլեայի 193 անդամների ձայների 2/3-ը: Ի դեպ, առայժմ ընտրվել է չորս անդամ: Քվեարկությունը պետք է շարունակվի հինգերորդ ոչ մշտական անդամին ընտրելու համար, քանի որ նախորդ քվեարկության ժամանակ ոչ մի երկրի չի հաջողվել պահանջված թվով ձայներ ստանալ: