Երեխաների մոտ կորոնավիրուսի հիմնական ախտանշաններն են տենդը, լուծն ու փսխումը՝ գրում է PLos Medicine-ը՝ հղում կատարելով Չինաստանի արևմտյան չորս հիվանդանոցներում կատարված հետազոտությունների արդունքներին:
Նշվում է, որ երեխաների մոտ թոքերի խնդիրն առաջանում է ավելի ուշ:
Տենդն ի հայտ է եկել ախտահարված երեխաների 76 տոկոսի, իսկ մեծահասակների՝ 44 տոկոսի մոտ: 62 տոկոս երեխաների մոտ սուր հազ է եղել, 12 տոկոսի մոտ՝ լուծ և փսխում:
Ավելի վաղ գերմանացի գիտնականները հայտնել էին, որ երեխաներն ավելի քիչ են վարակվում կորոնավիրուսով, քան իրենց ծնողները: