Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ կիրառվող Հիդրօքսիքլորոքվին դեղամիջոցի փորձարկումը դադարեցվել է: Վերջին ուսումնասիրություններն ու ստացված նոր տվյալները ցույց են տվել, որ մալարիայի բուժման համար նախատեսված Հիդրօքսիքլորոքվին դեղամիջոցը COVID-19-ի համար արդյունավետ ու օգտակար չէ: Այն չի նվազեցնում մահացության դեպքերը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ այն պացիենտները, որոնք սկսել են այս դեղամիջոցով բուժումը և դեռևս չեն ավարտել, կարող են ավարտին հասցնել այն կամ դադարեցնել բժշկի ցուցումով: