Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրությունն այսօր:
Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասնում է 8 միլիոն 419111-ի, մահացության ցուցանիշն ավելի քան 450000 է, վարակից ապաքինվել է 4 միլիոն 430960 հիվանդ:
Միացյալ Նահանգները վարակվածների ու մահացածների թվով առաջին տեղում է: Այստեղ կա 2 միլիոն 234475 վարակված, մահացածների թիվը մոտենում է 120000-ի, ապաքինվել է 918796 մարդ:
Երկրորդը Բրազիլիան է: Լատինամերիկյան երկրում վարակված է 960309 մարդ, մահացել է 46665 հիվանդ: Ապաքինվածներն ավելի քան կես միլիոն են:
Երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է: Այստեղ 561091 վարակված կա, մահացության թիվը 7660 է:
Չորրորդ տեղում Հնդկաստանն է՝ 368389 վարակվածով: Այս երկրում կորոնավիրուսից մահացել է 12274 հիվանդ:
Հինգերորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում վարակվածների թիվը մոտենում է 300000-ի, մահացել է ավելի քան 42000 հիվանդ:
Հաջորդում են՝ Իսպանիան, Պերուն, Իտալիան, Իրանը, Գերմանիան, Չիլին, Թուրքիան, Պակիստանը, Մեքսիկան, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան: