ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ։
«Կարմիր խաչի շուրջ 1500 կամավորներ շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում ու բաժանում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ։ Անհրաժեշտության դեպքում կամավորները բնակիչներին տրամադրում են դիմակ»,- գրել է ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։