Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց, որ նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում վիճակի խոցելիությունը օգտագործելու, բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հարկադրելու համար:
«Ավելի խիստ պատժամիջոցներ են սահմանված այն դեպքում, երբ նույն արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից՝ կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով»,- ասաց Բաթոյանը:
Նախագծի նպատակն է պաշտպանել երեխաների՝ համայնքում, ընտանիքում ապրելու իրավունքը, ինչպես նաև հայրության, մայրության իրավունքը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանն էլ ընդգծեց, որ մինչ այս քրեականացված եղել է ծնողին երեխայից բաժանելը: