Քիչ անց ԱԺ-ում կմեկնարկի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը: Քվեարկությունը անցկացվելու է ԱԺ նիստին զուգահեռ՝ ժամը 10:30-11:30:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջադրել է Կամո Սարգսյանի թեկնածությունը:
Իր խոսքում Սարգսյանը տեղեկացրել էր, որ 2019-ի մայիսի 31-ից ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ 1 տարի ժամկետով և ներկայացրեց մեկ տարվա ընթացքում հանձնաժողովում իր կատարած աշխատանքները: