Իրանը խստորեն դատապարտել է Սիրիայի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցների կիրառումը՝ դրանք որակելով անմարդկային ու դաժան: Պաշտոնական Անկարան խոստացել է ավելացնել առևտրատնտեսական շրջանառությունը տարածաշրջանի իր դաշնակցի հետ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նախօրեին ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ էր կիրառել Սիրիայի իշխանությունների, այդ թվում՝ արաբական երկրի նախագահ Բաշար Ասադի ու նրա կնոջ նկատմամբ: Վաշինգտոնի նպատակն է Սիրիայի կառավարությանը վերադարձնել արաբական երկրում պատերազմը դադարեցնելուն միտված ՄԱԿ-ի բանակցություններին:
Իրանի արտգործնախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում նոր պատժամիջոցների կիրառումը միայն կխորացնի Սիրիայի ժողովրդի տառապանքները: