Հունիսի 17-ին, ժամը 15:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով արտաքին լուսավորման 2 սյուն պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով երկկողմանի անանցանելի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարնեը սահմանազատել են տարածքը, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել սյուները և իրականացրել հերթապահություն՝ մինչ համապատասխան ծառայության աշխատակիցների մոտենալը։