«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վարչական շրջանի մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։
Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։
Կենտրոն - թիվ 1
Արաբկիր - թիվ 25, թիվ 31
Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
Ավան - թիվ 52
Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
Էրեբունի - թիվ 64, թիվ 66
Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
Նորք-Մարաշ - թիվ 122
Նուբարաշեն - թիվ 125
Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157
Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վարչական շրջանների աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»,- գրել է նա։