Ռուսաստանին Ղրիմի միավորումը չճանաչելու քաղաքականության շրջանակում, Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է թերակղզու ու Սևաստոպոլի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ժամկետը: Այս մասին ասվում է Եվրախորհրդի հայտարարության մեջ՝ գրում է ТАСС գործակալությունը:
Փաստաթղթում ասվում է, որ պատժամիջոցները կերկարաձգվեն մինչև 2021-ի հունիսի 23-ը: Խորհրդի որոշումը մոտ ժամանակում կհրապարակվի «ԵՄ պաշտոնական ամսագրում», որից հետո իրավական ուժ կստանա: