Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ոստիկանները դիմակ չկրելու համար տուգանեցին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանին՝ «Մուլտի գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստերը: Պատգամավորը տուգանվեց 10 հազար դրամով:
Հիշեցնենք, որ երեկ նույն պատճառով ոստիկանները տուգանել էին ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին։
Պատգամավորները դատարանի մոտ էին հավաքվել, քանի որ քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: