Կառավարությունը հաստատեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նախագիծը, որով սահմանվում է Հայաստանում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների այն ցանկը, որտեղ սովորող և աշխատող ուսանողների աշխատավարձից եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Նախարարը հիշեցրեց, որ ապրիլին Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն ընդունել էր, որով թույլատրվում է եկամտային հարկից փոխհատուցում տրամադրել համակարգում սովորող ուսանողների վարձավճարների համար: Նախարարությունն էլ քննարկումների արդյունքում սահմանել է մասնագիտությունների ցանկ, որով սովորող և աշխատող ուսանողները կկարողանան իրենց ուսման վարձը վճարել եկամտային հարկերի փոխանցմամբ:
ԿԳՄՍ նախարարությունը Էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առաջարկ՝ ցանկում ներառել նաև ագրոբիզնես և ֆինանսներ, ագրոպարենային համակարգի էկոնոմիկա, պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտությունները:
Մասնագիտությունների ցանկը՝ ստորև.