Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ թիմի՝ երեկ կայացած մարզման ժամանակ մկանային հոգնածություն է նկատվել: Այս մասին տեղեկացնում է Forza Roma-ն։
Նշվում է, որ հայ կիսապաշտպանն առաջիկա օրերին կլինի հսկողության տակ, կգնահատվի նրա առողջական վիճակը։
Հունիսի 19-ին «Ռոմայի» համար հանգստյան օր է, որից հետո ֆուտբոլիստները կվերսկսեն մարզումները՝ պատրաստվելով հունիսի 24-ին «Սամպդորիայի» դեմ կայանալիք խաղին։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 13 խաղի՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։