Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ընթերցել է երկրի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գիրքն ու հեղինակին անվանել «դժգոհ հիմար, որը միայն ցանկանում էր պատերազմել»:
«Խելագար Ջոն Բոլթոնի՝ սարսափելի տաղտկալի գիրքը բաղկացած է ստից ու կեղծ պատմություններից: Նա լրատվամիջոցներին իմ հասցեին լավ բաներ է ասել միայն մինչև այն պահը, երբ ես նրան ազատել եմ աշխատանքից: Դժգոհ, տաղտկալի հիմար, որը միայն ցանկանում էր կռվել: Երբեք գործից գլուխ չէր հանում, մերժվեց ու հեռացվեց պաշտոնից: Ինչ հիմար»,- գրել է նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում: